Իվոն Ցիկատա. Հայաստանի ֆիսկալ փաթեթը թույլ է տվել մեղմացնել ճգնաժամի հետեւանքները

18.10.2011 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի տարածաշրջանի աղքատության կրճատման եւ տնտեսական կառավարման ստորաբաժանումն այսօր ներկայացրել է «Հայաստան՝ պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիդացում եւ վերականգնում” զեկույցը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀԲ Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման տնօրեն Իվոն Ցիկատան ասել է, որ համաշխարհային ճգնաժամի ընթացքում Հայաստանի դիրքերը բավականին կայուն են եղել:

Նրա խոսքով, դա թույլ է տվել Հայաստանի կառավարությանը ներմուծել այնպիսի խթանող ֆիսկալ փաթեթ, որը հնարավորություն է տվել մեղմացնել երկրի տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը։

Իվոն Ցիկատան նաեւ ասել է, որ “ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում  Հայաստանը մեծ շոկի չի ենթարկվի”:

“Հայաստանի համատեքստում հանքարդյունաբերական արտադրանքը արտահանվում է հիմնականում Ռուսաստան, իսկ օտարերկրյա ներդրումները գալիս են Ֆրանսիայից, իսկ այդ երկրները պետբյուջեի վատ ցուցանիշներ չունեն: Այստեղից կարելի է ենթադրել, որ պետությունը առեւտրի ոլորտում լուրջ խնդիրներ չի ունենա”,- ասել է նա:

 ՀԲ զեկույցը պատրաստվել է Հայաստանի ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի աջակցությամբ եւ գնահատում է երկրի հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը, որտեղ մանրամասն քննվում են նաեւ կրթության, առողջապահության, քաղծառայողների աշխատավարձերի հիմնադրամի եւ տրանսպորտի ոլորտի ծախսերը։

Դիտում՝ 5133

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW