Երեւան/Մեդիամաքս/.ՀՀ կենտրոնական բանկը անդամակցել է Կենսաթոշակային վերահսկողների միջազգային կազմակերպությանը (International Organisation of Pension Supervisors-IOPS): IOPS-ը միջազգային անկախ մարմին է, որը ներկայացնում է տարբեր երկրների մասնավոր կենսաթոշակային սխեմաների վերահսկողության մեջ ընդգրկված լիազոր մարմիններին: IOPS-ը նպատակ ունի ստեղծել վերահսկողության հարցում ավելի ֆորմալ, անկախ մարմին, որը կարող է ծառայել կենսաթոշակային քաղաքականության շուրջ երկխոսությանն ու տեղեկատվության փոխանակությանը, եւ դառնալ չափորոշիչներ մշակող եւ կենսաթոշակային վերահսկողության լավագույն փորձը խթանող կառույց: Ներկայումս կուտակային կենսաթոշակային համակարգին անցնող երկրների թիվն ավելանում է: Հայաստանում կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործարկման համար անհրաժեշտ պայմաններն արդեն ստեղծված են, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014 թվականի հունվարից:Այս համատեքստում IOPS-ի օժանդակությունը հատկապես կարեւոր է նորաստեղծ կուտակային կենսաթոշակային համակարգերի վերահսկող մարմինների համար, քանի որ միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն մոդելի ներդրման համար տրամադրում է վերահսկողության իրականացման վերաբերյալ բազմաթիվ աղբյուրներ: Tweet Դիտում՝ 1862