Երեւան/Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հայտարարում է ուսանողական ռեֆերատների 2-րդ մրցույթը «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան. արժեթղթերի շուկայում առաջարկի եւ պահանջարկի հարցերը» թեմայով: Ինչպես հայտնեցին բորսայի մամլո-ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի տնտեսագիտական, իրավաբանական եւ այլ մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները, որոնք իրենց ռեֆերատներում պետք է պատասխանեն հետեւյալ հարցերից մեկին. ինչպե՞ս կարելի է խթանել արժեթղթերի առաջարկը Հայաստանի կապիտալի շուկայում եւ որո՞նք են Հայաստանում արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) խնդիրները եւ հնարավոր լուծումները: Ռեֆերատների ներկայացման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 30-ը, ժ.18:00: Մրցույթի մրցանակները ներառում են դրամական պարգեւ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից տրված պատվոգրեր, ինչպես նաեւ հրավերք «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությանը, որտեղ լավագույն ռեֆերատների հեղինակները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ եւ կապեր հաստատել Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցների հետ:Մրցույթին մասնակցելու պայմանների մասին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 3521