Հայբիզնեսբանկը բիզնես քարտերի քարտապաններին տրամադրում է անվճար ճանապարհորդության ապահովագրություն

14.10.2011 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայբիզնեսբանկը շարունակում է ընդլայնել համագործակցությունը կորպորատիվ հաճախորդների հետ, այսուհետ` MasterCard Business եւ Visa Business քարտերի քարտապաններին անվճար տրամադրելով ճանապարհորդության ապահովագրություն` 30.000 եվրո ապահովագրական ծածկույթով, 1 տարի գործողության ժամկետով` 90 օր արտերկրում գտնվելու պայմանով:

Բիզնես քարտերը, որոնց տարեկան սպասարկման վճարը կազմում է 20.000 ՀՀ դրամ, հնարավորություն են ընձեռում հաշվառել եւ վերահսկել ընկերության ծախսերը, ստանալ կանխիկ միջոցներ բազմաթիվ կանխիկացման կետերում, կատարել վճարումներ առեւտրի եւ սպասարկման կետերում, իրականացնել անկանխիկ փոխանցումներ եւ բացել վարկային գծեր:

Հայբիզնեսբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է եւ ամսական միջինը կազմում է 4 միլիարդ դրամ: Բանկն ունի 102 բանկոմատ` 54-ը Երեւանում եւ 48-ը մարզերում:  

Հայբիզնեսբանկի քարտերի քանակը կազմում է 41.952, որոնցից`ArCa – 20.908, Visa – 13.628, MasterCard – 8.694:

Դիտում՝ 3327
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW