Հատուկ զեղչ Ամերիաբանկի քարտապանների համար Austrian-ի եւ bmi-ի կողմից

13.10.2011 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը, “Ավստրիական ավիաուղիներ”-ը եւ bmi-ը համատեղ նախաձեռնել են ակցիա Ամերիաբանկի քարտապան հաճախորդների համար:

Ս.թ. հոկտեմբերի 17-31-ը ներառյալ, բանկի այն քարտապան հաճախորդները, ովքեր  “Ավստրիական ավիաուղիներ” եւ bmi հայաստանյան մասնաճյուղերից ավիատոմսերի գնման ժամանակ վճարումը կիրականացնեն Ամերիաբանկի քարտերով (MasterCard Standard/VISA Classic, MasterCard Gold/VISA Gold, MasterCard Platinum/VISA Platinum), կստանան հատուկ զեղչ: 

Ներկայացված ակցիան Ամերիաբանկի քարտապաններին հնարավորություն կընձեռի խնայել 40 եվրո դեպի Եվրոպա եւ 50 եվրո` ԱՄՆ, Կանադա, Ասիա եւ Ավստրալիա ճանապարհորդելիս:

Ամերիաբանկի քարտապանների համար նախատեսված հատուկ առաջարկը տարածվում է բոլոր ավիատոմսերի վրա, որոնց գնումը կիրականացվի նշված ժամանակահատվածում “Ավստրիական ավիաուղիներ” եւ bmi հայաստանյան մասնաճյուղերից` անկախ նրանից, թե ե՞րբ է նախատեսված ճանապարհորդությունը:

Դիտում՝ 5773

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW