Ինեկոբանկը գործարկել է InecoSave խնայողական հաշիվը
12.10.2011 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Ինեկոբանկը գործարկել է InecoSave խնայողական հաշիվը, որը հնարավորություն է տալիս խնայել` միեւնույն ժամանակ հնարավորություն ունենալով ցանկացած պահին օգտագործել հաշվին կուտակված գումարը:
“Մշակել ենք մի գործիք, որը մոտեցնում է հաճախորդներին իրենց կարճաժամկետ եւ հեռանկարային նպատակների իրականացմանը: InecoSave-ը խնայելու ամբողջական եւ ավտոմատացված մեխանիզմ է, որը հարմար է, ճկուն եւ շահավետ”, - ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Հաշվի սպասարկումը, գումարի մուտքագրումը եւ կանխիկացումը իրականացվում են անվճար, իսկ խնայած գումարի դիմաց հաճախորդները ստանում են 7% եկամուտ:
Հաճախորդը կարող է հանձնարարել բանկին ընթացիկ կամ քարտային հաշվից ավտոմատ կերպով գումարներ փոխանցել խնայողական հաշվին, ինչպես նաեւ արագ եւ ժամանակին կատարել այլ վճարումներ:
Առավել եկամուտ ստանալու համար հաճախորդը կարող է խնայողական հաշվին կուտակած գումարները պարբերաբար փոխանցել կուտակային ավանդի համալրմանը՝ առավելագույնի հասցնելով սեփական գումարների եկամտաբերությունը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: