ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

12.10.2011 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:  ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:

2011 թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ ավելացել է 1.4 տոկոսային կետով և կազմել 6.2%, ինչը կանխատեսվում էր խորհրդի կողմից, Մեդիամաքս-ին հայտնեցին  ԿԲ մամլո ծառայությունում:

Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա շարունակում են մնալ չեզոք, սակայն դեռևս անորոշ են մնում զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններին այդ երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արձագանքները:

Խորհուրդը գտնում է, որ տնտեսության ներսից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա, ընդհանուր առմամբ, զսպող են: Չնայած սեպտեմբերի վերջին գնաճը գերազանցել է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը, առաջիկա ամիսներին ԿԲ-ն ակնկալվում է դրա աստիճանական նվազում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 3492

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW