«Հայփոստ-մարաթոն 2011» ծրագրով մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք

11.10.2011 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը:

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հայփոստ» ՓԲԸ Կիեւյան 4 հասցեում գտնվող թիվ 0028 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Ինչպես իր բացման խոսքում նշեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, արդեն մեկնարկել է Հայփոստի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, որի արդյունքներն առաջիկայում կզգան Հայփոստի բոլոր հաճախորդները:

«Հայփոստ-մարաթոն 2011» ծրագրով մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50  բաժանմունք` Երեւանում եւ մարզերում:

«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է Հայփոստի նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի:

Դիտում՝ 3261

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW