Երեւան/Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան առաջարկում է ծանոթանալ հոկտեմբերի 6-ին իր եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ եւ կարգավորում» թեմայով միջազգային համաժողովին ներկայացված զեկույցներին եւ նյութերին: Համաժողովի խոսնակների կողմից ներկայացված նյութերին կարելի է ծանոթանալ www.nasdaqomx.am կայքի «Համաժողով 2011» էջում, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունում:Համաժողովի ընթացքում քննարկվել են բորսաների եւ դեպոզիտարիաների համագործակցության, արժեթղթերի շուկաների զարգացման եւ միջազգայնացման տեխնիկական, օրենսդրական եւ կարգավորման հարցերը: Այդ կապակցությամբ իրենց երկրի եւ կառույցները փորձի մասին ելույթ են ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Էստոնիայի, Կորեայի, Հնդկաստանի դեպոզիտարիաների, Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի ֆոնդային բորսաների, ինչպես նաեւ NASDAQ OMX Inc., SWIFT եւ Clearstream Banking ընկերությունների ներկայացուցիչները:Համաժողովին մասնակցել են Եվրոպայի եւ Ասիայի 14 երկրների 116 ներկայացուցիչներ: Tweet Դիտում՝ 5290