Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը, Մեդիամաքս-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում:Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ Հայաստանի ԿԲ-ի կատարած աշխատանքները արժանացել է սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած Ֆինանսական ներթափանցման միության (AFI) «Գլոբալ քաղաքականության ֆորումի» մասնակիցների բարձր գնահատականին, որոնք կարեւորել են Հայաստանի փորձի կիրառումն այլ երկրներում:ՀՀ ԿԲ-ն անդամակցում է Ֆինանսական ներթափանցման միությանը (Alliance for Financial Inclusion - AFI) 2011-ից: Կազմակերպության անդամներն են շուրջ 80 երկրների կենտրոնական բանկեր եւ այլ ֆինանսական կարգավորող մարմիններ, որոնց նպատակը ֆինանսական միջնորդության խորացման ուղղությամբ գիտելիքի եւ փորձի փոխանակումն է: Tweet Դիտում՝ 2215