Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան բանկը առաջինը հայկական բանկերից ներդրել է կանխիկի վերադարձման Cash Back ծառայությունը արտոնյալ ժամանակահատվածով բոլոր վարկային քարտերի համար:Cash Back ծառայությունը հաճախորդի ֆինանսական պարգեւատրումն է արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերով անկանխիկ վճարումների դիմաց՝ վճարված գումարի 1%-ի չափով, հայտնել են բանկի մամլո ծառայությունում:Բանկի մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը նշել է, որ Cash Back ծառայությունը թույլ է տալիս քարտատերերին աշխարհի բոլոր առեւտրի կետերում անկանխիկ գնումներ կատարելիս, քարտային հաշվին հետ ստանալ գնումների գումարի 1%-ը, ինչպես նաեւ օգտվել զեղչերից աշխարհի ավելի քան 15 հազ. ընկերություններում:Ծառայությունը հասանելի է հոկտեմբերի 3-ից ՎՏԲ-Հայաստան բանկի «գրեյս» ժամանակաշրջանով վարկային քարտերի բոլոր տերերի համար: Tweet Դիտում՝ 6021