ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը թողարկել է American Express Blue քարտը
01.10.2011 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /









Քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին երեկոյան Հյուսիսային պողոտայում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում: Միջոցառումը ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ, լազերային շոուով եւ քարտի առավելությունների ինտերակտիվ ներկայացմամբ:
American Express Blue Քարտը վարկային քարտ է, որն առաջարկում է ֆինանսական ճկունություն, բարձրակարգ սպասարկում եւ գրավիչ պարգեւատրումների եւ արտոնությունների բազմազանություն:
Քարտն ունի Cashback ծրագիր, որը հնարավորություն է տալիս քարտատերերին ստանալ մինչեւ 1% Cashback Հայաստանում կատարված բոլոր գնումների դիմաց եւ 5% Cashback մի շարք առաջատար առեւտրի եւ սպասարկման կետերում կատարված գնումների դիմաց:
Քարտի նորաձեւ դիզայնը ստեղծված է American Express-ի կողմից արտոնագրված հատուկ տեխնոլոգիայով: Սա միակ քարտն է Հայաստանում, որը ստեղծվել է այս տեխնոլոգիայի կիրառմամբ:
Մեկնաբանելով Քարտի մեկնարկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը նշել է. «Մենք վստահ ենք, որ American Express Blue Քարտը գրավելու է ժամանակակից աշխարհի միտումներին հետևող և արժևորող հաճախորդներին: Համագործակցելով աշխարհի առաջատար բրենդերից մեկի` American Express-ի հետ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հնարավորություն է ընձեռել իր հաճախորդներին օգտվել գնումների և ժամանցի ոլորտների հատուկ առաջարկներից, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում» :
Իր հերթին, American Express Global Network Services EMEA-ի մարքեթինգի գծով փոխնախագահ Ֆաբիանա Մինգրոնբ ասել է. «Մենք չափազանց հպարտ ենք համագործակցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ: Քարտի գրավիչ Cashback ծրագիրը, առանձնահատուկ դիզայնը և բազմաթիվ այլ առավելություններն ուղղված են բավարարելու ակտիվ կենսակերպ վարող և դրան համահունչ նոր քարտային պրոդուկտ փնտրող Հայաստանի հասարակության օրեցօր ավելացող հատվածին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: