Երեւան/ Մեդիամաքս/. Մեդիամաքս-ը եւ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր ներկայացրել են Yerevan Web Meetings 2011 նախագիծը, որի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը:Yerevan Web Meetings 2011 ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Մեդիամաքս-ին, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես գալիս գլխավոր հովանավորի դերում:Yerevan Web Meetings 2011 ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելեն անվանի մասնագետներ, որոնք վարպետության դասեր կանցկացնեն ինտերնետային նախագծերի իրականացմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների եւ անհատների համար:Վարպետության դասերով հանդես կգան.- Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին (հոկտեմբերի 15);- Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր եւ բաժնետեր Աննա Զնամենսկայան (հոկտեմբերի 22);- Ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» մեկը` Անտոն Նոսիկը (հոկտեմբերի 29);- Լիտվայի առաջատար Delfi.lt պորտալի հասարակության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկիենեն (նոյեմբերի 5);- Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցի տնօրեն Եկատերինա Սկորոբոգատովան (նոյեմբերի 12):«Վերջին տարիների ընթացքում Մեդիամաքս-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մի շարք հաջողված ծրագրեր է իրականացրել, որոնց համար շատ հպարտ ենք: Այս նոր ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ վերաբերվում է կրթությանը, որին թե ՎիվաՍել-ՄՏՍ-ը, թե մենք մեծ կարեւորություն ենք տալիս: Մեդիամաքս-ն այսօր ունի մի քանի հաջողված ինտերնետային նախագծեր եւ համարվում է առաջատարներից մեկը Հայաստանում, սակայն մենք գիտակցում ենք, որ հետագա աճն ու հաջողությունները հնարավոր են միայն շուկայի համաչափ զարգացման դեպքում: Կարծում եմ, որ վարպետության դասերը չափազանց կարեւոր փորձառություն կլինեն ինչպես գործող ինտերնետային նախագծերի, այնպես էլ սկսնակների համար», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է այս նախագիծը, գիտակցելով, որ մեր օրերում ինտերնետը հզոր գործիք է տեղեկատվություն ստանալու, կրթության գործընթացն առավել դյուրին դարձնելու, աշխարհի հետ կապի մեջ լինելու և աշխարհին ներկայանալու առումով: Ակնհայտ է, որ ներկայումս ինտերնետում հայկական կոնտենտի պակաս կա, և անհրաժեշտ է լրացնել այդ բացը: Այս նախաձեռնությունը հիանալի միջոց է այդ գործընթացը արդյունավետ և գրագետ կերպով ապահովելու համար»-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:Վարպետության դասերը կանցկացվեն Մեդիամաքս-ի գրասենյակում: Դրանք նաեւ իրական ժամանակի ռեժիմում (live streaming) կհեռարձակվեն www.Itel.am կայքում:Կազմակերպիչները վարպետության դասերին մասնակցելու հրավերներ կուղարկեն ոլորտի ներկայացուցիչներին, սակայն որոշակի տեղեր հասանելի կլինեն նաեւ ինտերնետային սկսնակ (start-up) ընկերությունների համար: Վարպետության դասի մասնակցության հայտերը հարկավոր է ուղարկել ywm_2011@mediamax.am հասցեով: Tweet Դիտում՝ 6136