Երեւան/Մեդիամաքս/.Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամը ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությանը տրամադրել է 140 մլն դրամի վարկ, որը կուղղվի գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորմանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համապատասխան հուշագիրն այսօր Երեւանում ստորագրել են Ջինիշյան Հիշատակի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմեն Հակոբյանը եւ ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ-ի գործադիր տնօրեն Սեւակ Մանուկյանը:Ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները կստանան տարեկան 11% տոկոսադրույքով մինչեւ 250 հազ. դրամի միկրովարկեր՝ 1 տարի մարման ժամկետով: Վարկային ծրագրից կարող են օգտվել Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Վայոց Ձորի 22 գյուղացիական կոոպերացիաների անդամ տնտեսությունները (շուրջ 800 տնտեսություն), որոնց հետ Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամը ունեցել է համագործակցության փորձ նախկինում:ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտն առաջին ֆինանսական կազմակերպությունն է Հայաստանում, որը վարկավորում է գյուղացիական կոոպերացիաները:Վճարվող տոկոսավճարներից 2 տոկոսային կետը ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը ուղղելու է վարկավորվող համայնքներում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը, «ինչը նույնպես աննախադեպ է Հայաստանի ֆինանսական շուկայում»: Այսօր տեղի է ունեցել ծրագրի շրջանակներում առաջին 5 վարկային համաձայնագրերի ստորագրման արարողությունը: Tweet Դիտում՝ 37901