Ֆին. նախարարությունը առաջարկել է 2012թ. ՀՀ պետական բյուջեի եկամտային մասը սահմանել 910 մլրդ դրամ

28.09.2011 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել \"ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին\" օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեն հաստատել`

եկամուտների գծով՝  910.0  մլրդ դրամ;
ծախսերի գծով՝  1042.5 մլրդ դրամ;
դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ:

Եկամուտների աճը 2011 թվականի համար հաստատված 852.4 մլրդ դրամի համեմատությամբ կանխատեսվում է 6.8%: Նախագծի ծախսային մասը 2011 թվականի ՀՀ պե¬տա¬կան բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 41.5 մլրդ դրամով:

Ծախսերի ամբողջ ծավալի 86.1 %-ը կամ 897.8 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 13.9 %-ը կամ 144.7 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին:

Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46.2 %, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 19.8%, տնտեսության ճյուղերինը՝ 13.2 %, պետական պարտքի սպասարկմանը՝ 4.5%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ)՝ 3.1%, ՀՀ կառավարության
պահուստային ֆոնդի ձեւավորմանը՝ 2.0%:

Նախատեսվող դեֆիցիտի գումարը 2011 թվականի պետական բյուջեով հաստատված եւ 2010 թվականի պետական բյուջեի կատարման արդյունք¬ներով փաստացի ձեւավորված ցուցանիշների նկատմամբ նախատեսված է համապատասխանաբար` 16.1 մլրդ դրամ եւ 41.8 մլրդ դրամ նվազումով: Դեֆիցիտ /ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կանխատեսվում է 3.1 %-ի չափով` 2011 թվականի համար ծրագրված եւ 2010 թվականի փաստացի ցուցանիշների՝  համապատասխանաբար 3.95%-ի եւ 4.98%-ի դիմաց:

2012 թվականի ՀՀ համախմբված բյուջեն կանխատեսվում է եկամուտների գծով՝ 937.2 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1069.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների) եւ դեֆիցիտը՝ 132.5  մլրդ դրամ:

ՀՀ համայնքների բյուջեների ծավալը գնահատվել է եկամուտների գծով՝ 96.4 մլրդ դրամ (ներառյալ՝ պետա¬կան բյուջեից ստացվող հատկացումները) եւ ծախսերի գծով՝ 96.4 մլրդ դրամ: Ընդ որում 2012 թվականի եկամուտները կանխատեսվում են 2010 թվականի փաստացիի նկատմամբ շուրջ 11.5 մլրդ դրամով, իսկ 2011 թվականի համար համայնքների կողմից ծրագրվածի համեմատությամբ` շուրջ 2.8 մլրդ դրամով ավելի:


Դիտում՝ 5434
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW