Երեւան: Մեդիամաքս: 2011 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 227 մլն դրամի չափով: Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամլո ծառայությունում, 2010թ-ին տուգանքների ընդհանուր չափը կազմել էր 37 մլն, 2009-ին՝ 10 մլն, իսկ 2008-ին՝ 9 մլն դրամ:«Եթե 2008 եւ 2009 թվականներին ՏՄՊՊՀ-ը կայացրել էր տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու 31-ական որոշումներ, ապա 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 107 որոշում, իսկ 2011 թվականի առաջին ինն ամիսների տվյալներով` 87 որոշում», - հայտնել եմ հանձնաժողովում, հավելելով, որ 2010 եւ 2011 թվականներին կայացված եւ դատական կարգով բողոքարկված որոշումներից եւ ոչ մեկը վերջնական դատական ակտով անվավեր չի ճանաչվել, «ինչը խոսում է կայացված որոշումների հիմնավորվածության մասին»: Tweet Դիտում՝ 1915