2011թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ «Անելիք» համակարգով իրականացվել է $ 673 մլն-ի փոխանցում

27.09.2011 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը 2011թ. 8 ամիսների ընթացքում գրանցել է ՌԴ ռուբլով դեպի Հայաստան եւ հակառակ ուղղություններով փոխանցումների ծավալի ավելի քան 5 անգամ աճ` 2010թ. նույն ցուցանիշի համեմատ:

2011թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ «Անելիք» համակարգով իրականացվել է $ 673 մլն ծավալի փոխանցում, ինչը գրեթե 14%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նշված  ժամանակահատվածում «Անելիք» համակարգով գրանցվել է 920.649 գործարք, ինչը գրեթե 37%-ով գերազանցում է 2010թ. ցուցանիշը:

Դիտում՝ 3615

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW