ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ տարեկան հանդիպումներին

20.09.2011 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 21-24-ը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք` Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2011 թ. տարեկան ժողովին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, Արթուր Ջավադյանը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերի, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով տնօրեն Ասադ Ալամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Դիմիտրիս Ցիցիրագոսի, Ասիական զարգացման բանկի փոխտնօրեն Ստան Վանդերսիպի հետ:

ԿԲ նախագահը սեպտեմբերի 25-ին կմասնակցի նաեւ Լոս-Անջելեսում կայանալիք բանկային ներդրումային համաժողովին, որի ընթացքում ներկայացվելու է «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ աճող եւ կայուն» թեմայով զեկույցը:









Դիտում՝ 2153
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW