Երեւանի կոնյակի գործարանում ԼՂՀ նախագահի պատվին տակառ է դրվել

20.09.2011 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Երեւանի կոնյակի գործարան (ԵԿԳ):

Նա գործարան այցելած 22-րդ նախագահն է դարձել, եւ այդ կապակցությամբ ԵԿԳ Նախագահական ուղին Բակո Սահակյանի պատվին համալրվել է անվանական տակառով: Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:  

Բակո Սահակյանը գործարանի ղեկավարության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հարցերը` նշելով, որ ԵԿԳ-ի հետ համագործակցությունը դրական ազդեցություն ունի հանրապետության տնտեսության զարգացման վրա:

Դիտում՝ 4116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW