Լուծվող սուրճի շուկայում գերիշխող ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամով

19.09.2011 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօրվա նիստում որոշել է լուծվող սուրճի ներկրման ոլորտում գերիշխող Մոկոնաթ ընկերությանը տուգանել է 20 մլն դրամով՝ դիրքի չարաշահման համար:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում, Մոկոնաթի հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքում բացահայտել է, որ ընկերությունը տեւական ժամանակ սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով:

«Մասնավորապես, համաձայն ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով, ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը և վարել է հակառակ քաղաքականությունը. նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով; Պարզ է դառնում, որ ընկերությունը տևական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներով և գերշահույթներ կորզել սպառողներից» - ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2120

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW