ՓՄՁ ԶԱԿ-ը կփոխհատուցի գերփոքր ձեռնարկությունների արտահանվող ապրանքների սերտիֆիկացման ծախսերի 50%-ը

14.09.2011 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Արտահանումը խթանելու նպատակով Հայաստանի Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) կիրականացնի  գերփոքր ձեռնարկությունների կողմից արտահանվող ապրանքների սերտիֆիկացման ծախսերի 50%-ի փոխհատուցում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը:

Նրա խոսքով, հանրապետության գերփոքր ձեռնարկություններն արտաքին շուկաներում  հաստատվելու ուղղությամբ մեծ դժվարությունների են հանդիպում, ուստի այդ պատճառով կառավարությունը որոշել է սերտիֆիկացման ծախսերի փոխհատուցման 50%-ը վերցնել իր վրա:

«Այս ծրագիրը փորձնական է, եւ մենք արդեն հավաքագրում ենք հայտերը: Եթե ծրագիրն ունենա դրական արձագանք, այն կշարունակվի ու կընդլայնվի»,- ասել է Տիգրան Հարությունյանը:

Հայաստանում գերփոքր ձեռնարկություններ են համարվում այն առեւտրային կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, որոնց աշխատողների քանակը կազմում է մինչեւ 10 հոգի, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը:     

 

Դիտում՝ 2017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW