Վարկային տոկոսադրույքները կշարունակեն նվազել, ասել է ՀԲՄ նախագահը
09.09.2011 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Աշոտ Օսիպյանի գնահատմամբ դա կապված է համակարգում առկա իրացվելիության եւ մրցակցության հետ: Նա տեղեկացրել է, որ տնտեսության վարկավորումն առաջին կիսամյակում աճել է 23.4%-ով, իսկ ֆիզանձանց վարկավորումը՝ 8%-ով:
Ըստ Աշոտ Օսիպյանի, բանկային համակարգն ամփոփել է 2011թ. առաջին կիսամյակը՝ 2010թ. հետ համեմատ զգալի աճ արձանագրելով բոլոր ցուցանիշներով:
2011թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկային համակարգի ակտիվները աճել են 12.5%-ով եւ կազմել 1 տրլն 763.3 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումներն աճել են 17.8%-ով՝ կազմելով 1 տրլն 179.1 մլրդ դրամ:
Համակարգի ընդհանուր պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 14%-ով, իսկ ավանդների գծով պարտավորությունները՝ 9.4%-ով: Հունիսի 30-ի դրությամբ համակարգում ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 858.1 մլրդ դրամ:
Առաջին կիսամյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը աճել է 6.7%-ով եւ կազմել 352.5 մլրդ դրամ: Համակարգի զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է 21.7 մլրդ դրամ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: