Հայաստանի առաջին ներդրումային road-show-ն կկայանա սեպտեմբերի 25-ին Լոս-Անջելեսում

09.09.2011 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011թ. սեպտեմբերի 25-ին Լոս-Անջելեսում Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ անցկացվելու է ներդումային բանկային համաժողով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը այսօր Երեւանում տեղեկացրել է, որ համաժողովը լինելու է Հայաստանի առաջին ներդրումային ռոուդ-շոուն (անգլ.՝ road-show), երբ մեր երկրի բանկային համակարգը եւ տնտեսությունը կներկայանան արտասահմանյան ներդրողին:

«Այսօր զարգացած երկրներում խնդիրներ կան ներդրումային հնարավորությունների հետ կապված. ակտիվներն այնտեղ արագ անկում են ապրում: Մենք փորձում ենք օգտագործել այս առիթը՝ ներկայացնելով մեր տնտեսությունը եւ բանկային համակարգը արտասահմանյան ներդրողներին եւ սփյուռքահայությանը», - ասել է Աշոտ Օսիպյանը:

Նա տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել 15  հայկական բանկեր, ինչպես նաեւ ամերիկյան, ռուսական եւ եվրոպական բանկեր:

Դիտում՝ 6338

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW