Հայաստանը մնում է Հարավային Կովկասում HSBC-ի ներկայության միակ երկիրը

07.09.2011 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/.Վրաստանում HSBC-ի գործունեության դադարեցումը ոչ մի կերպ չի ազդի “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” գործառույթների վրա, այսօր Մեդիամաքսին հայտնել են հայաստանյան բանկի մամուլի ծառայությունում:

Սեպտեմբերի 6-ին HSBC-Վրաստանը տարածել է հաղորդագրություն, ըստ որի բանկային խմբի գլոբալ ռազմավարության փոփոխության արդյունքում այն որոշել է մինչեւ 2012թ. սկիզբը դադարեցնել իր գործունեությունը Վրաստանում:  

Բրիտանական HSBC բանկային խումբը 2011թ. օգոստոսի 1-ին հայտարարել էր խնայողությունների նպատակով մինչեւ 2013թ. 25 000 աշխատատեղերի կրճատման եւ 20 երկրում  իր գործունեության դադարեցման մասին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» մարքեթինգի բաժնի ղեկավար Մարիամ Ադամյանը օգոստոսին Մեդիամաքս-ին տեղեկացրել էր, որ օպտիմիզացիայի գործընթացը չի վերաբերում Հայաստանին:

Հետեւաբար, Հայաստանը մնում է  Հարավային Կովկասում HSBC-ի ներկայության միակ երկիրը:

 
Դիտում՝ 5245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW