ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է MasterCard UEFA Champions League քարտը

05.09.2011 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս:ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր քարտային ապրանքատեսակ`նախատեսված ֆուտբոլասերների համար:

MasterCard UEFA Champions League քարտը թողարկվում է MasterCard-ի եւ Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիայի հետ համատեղ:

Քարտը հնարավորություն է տալիս քարտապանին իր կանխիկացման եւ վճարային գործարքների դիմաց բանկից ստանալ ֆուտբոլի UEFA Champions League լոգոտիպը կրող երաշխավորված մրցանակներ (սպորտային պայուսակներ, գլխարկներ, DVD սկավառակներ, դրամապանակներ եւ այլն): Առավել ակտիվ եւ հաջողակ քարտապաններին հնարավորություն կընձեռվի յուրաքանչյուր տարի մասնակցել խաղարկությանը, որի ընթացքում կխաղարկվեն ճանապարհորդական փաթեթներ դեպի Չեմպիոնների Լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպում:

2011-2012 թթ. խաղարկությունը տեղի կունենա 2012 թվականի մարտին, որի ժամանակ կխաղարկվեն 2 ուղեւորության փաթեթներ դեպի Մյունխեն, յուրաքանչյուրը` երկու անձի համար, ներառյալ ավիատոմսերը, 4-օրյա կացությունը 4-աստղանի հյուրանոցում եւ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսերը:

Քարտը թողարկվում է սահմանափակ քանակությամբ:

Դիտում՝ 7534
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW