Առէկսիմբանկն առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվների ծառայություն
05.09.2011 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հաճախորդին հնարավորություն է տրվում բանկում բացել ԱՄՀ` հաշվում առկա գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու եւ օգտվել այնպիսի արտոնություններից, ինչպիսիք են ոսկու արժեքի բարձրացման հետևանքով գումարի վաստակումը, արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցումը, ոսկու գնման դեպքերում կեղծիքներից խուսափելու հնարավորությունը, առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայությունը և ժամանակի էական տնտեսումը ոսկին իրացնելիս, հայտնել են բանկի մամլո ծառայությունում:
Առարկայազուրկ մետաղական հաշիվը բացվում է անվճար, հաշվի նվազագույն մնացորդը կազմում է 0 գրամ: Հաշվով իրականացվող անկանխիկ ոսկու հաշվառումն ու գործարքների կնքումը կատարվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը: Մետաղական հաշվից ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկին բանկի կողմից սահմանված փոխարժեքով բանկին վաճառելու կամ այլ բանկերում անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցելու միջոցով:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: