«Ֆրեշ» սուպերմարկետը տուգանվել է 500 հազար դրամով

05.09.2011 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել անբարեխիղճ մրցակցության համար 500 հազար դրամով տուգանել «Ֆրեշ» ընկերությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Ֆրեշ» սուպերմարկետի հաճախորդները դիմել են Հանձնաժողովին եւ ներկայացրել դիմում բողոք` խանութի կողմից հայտարարված ակցիայի պայմանների խախտման վերաբերյալ:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստել են, որ ակցիայի շրջանակում ներկայացված ապրանքը չի վաճառվել այն գնով, որը նշված էր գովազդում:

Դիտում՝ 6056

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW