Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ընդլայնում է ՓՄՁ վարկավորումը

02.09.2011 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս:ՀՀ Կենտրոնական բանկը եւ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ստորագրել են պայմանագիր Համաշխարհային Բանկի փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրին բանկի մասնակցության մասին:   

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը համարում է հեռանկարային ուղղություն», - ասել են բանկի մամուլի ծառայությունում:

Վերջին ժամանակահատվածում բանկն էապես ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները եւ 2010 թվականի արդյունքներով ընդգրկվել ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրով նախատեսված ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակում` Համաշխարհային Բանկի եւ գերմանական  KfW բանկի հետ համագործակցության շնորհիվ:

2011թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ապահովել է վարկային պորտֆելի աճր 30 տոկոսով` հասցնելով այն 63 մլրդ դրամի: Ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելի ծավալը կազմում է 78 տոկոս, ընդ որում` առաջին կիսամյակի ընթացքում բանկի ընդհանուր ակտիվները աճել են ավելի քան 20 տոկոսով` հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 80.5 մլրդ դրամ:


Դիտում՝ 5104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW