ՎՏԲ-Հայաստանը գործարկել է VTB-transfer ծառայությունը

01.09.2011 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս:Այսօր ՎՏԲ (Հայաստանը) գործարկել է VTB-transfer ծառայությունը, որը մշակվել է արտերկրից պարբերաբար դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար:

Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից, նոր ծառայությունը հաճախորդներին հնարավորություն կտա 87 87 համարը հավաքելով` դրամական փոխանցումները ստանալ անմիջապես պլաստիկ քարտի վրա:

«Դրամական փոխանցումը ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է զանգահարել բանկ, ներկայացնել ինքնության տվյալները, եւ դրամական փոխանցման գումարը հաշված րոպեներում հասանելի կլինի քարտի վրա»,- նշել են բանկում:

VTB Transfer մուլտիարժութային քարտը թողարկվում է Visa վճարային համակարգի հիման վրա: Ձեւակերպելով VTB Transfer քարտը` հաճախորդը սկսում է բոնուսներ կուտակել:

Մինչեւ 2011-ի վերջ VTB-transfer քարտերը կտրամադրվեն անվճար՝ ամսական սպասարկմամբ: Ծառայությունը տարածվում է նաեւ բանկի բոլոր գործող քարտերի վրա:

Յուրաքանչյուր փոխանցման միջնորդավճարը կազմում է 300 դրամ:

Դիտում՝ 5976
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW