Հայաստանում սկսվում են ձեւավորվել առաջին կամավոր անասնաբուծական կոոպերացիաները

31.08.2011 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության հետ համատեղ Համաշխարհային բանկի /ՀԲ/ կողմից իրականացվող ծրագրի շրջաններում Հայաստանի 5 գյուղական համայնքներում արդեն ստեղծվել են 18 անասնաբուծական կամավոր կոոպերացիաներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հարցերով բյուրոյի տնօրեն Գագիկ Խաչատրյանը այսօր հայտնել է, որ ծրագիրը կտեւի մինչեւ 2015 թ եւ կընդգրկի 6 մարզերի` Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի 55 գյուղական համայնքներ:

Ծրագրի արդյունքներով նախատեսվում է Հայաստանի 14% արոտավայրերի արդյունավետ օգտագործում, ինչը կհանգեցնի կաթի եւ մսի արտադրության 15-20%-ոց աճի:

Գագիկ Խաչատրյանի խոսքերով, Հայաստանի տարածքի մեկ երրորդը կազմող արոտավայրերը օգտագործվում են ոչ արդյունավետ, ինչը նաեւ լուրջ բնապահպանական վտանգ է ներկայացնում: Նա նշել է, որ ծրագիրը, որով նախատեսվում է արոտավայրերի ռացիոնալ օգտագործում եւ թափոնների կառավարման բարելավում, կկասեցնի հողերի քայքայումը եւ կնպաստի կենսաբազմության պահպանմանը:

Ընթացիկ տարվա մարտին ՀԲ-ն տվյալ ծրագրի իրականացման համար հատկացրել է $16 մլն: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $21,3 մլն, որոնցից $5,3 մլն-ը կհատկացնի ՀՀ կառավարությունը:

Մարտի 23-ին ՀԲ-ի երեւանյան ներկայացուցչության ղեկավար Ժան Միշել Հափին (Jean-Michel Happi) նշել էր, որ ծրագրի արդյունավետության դեպքում ՀԲ-ն կքննարկի այն Հայաստանի մյուս մարզերում իրականացնելու հնարավորությունը:

Դիտում՝ 5047
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW