Զարգացման Հայկական Բանկը մասնաճյուղ է բացել Ստեփանակերտում

30.08.2011 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:Զարգացման Հայկական Բանկն (ԶՀԲ) այսօր Ստեփանակերտում` Ազատամարտիկների 13 հասցեով, բացել է իր առաջին մասնաճյուղը ԼՂՀ-ում:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին բանկի մամլո ծառայությունից, մասնաճյուղն առաջարկելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ. հաշիվների սպասարկում, սպառողական և բիզնես երկարաժամկետ վարկեր, ավանդներ, տեղական և միջազգային վճարային քարտեր, դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումների ընդունում և այլն:

Բացման արարողությանը ներկա են եղել ԼՂՀ վարչապետը եւ կառավարության անդամները:

Հանդես գալով մասնաճյուղի բացման արարողությանը, բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանը նշել է, որ Արցախում ԶՀԲ-ի գործունեության հիմնական ուղղվածությունը լինելու է փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը, արագ սպառողական վարկերի տրամադրումը եւ հիփոթեքային վարկավորումը:

Դիտում՝ 8460
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW