Երեւան: Մեդիամաքս: “Հին Էրիվան Հոլդինգ” ընկերության տնօրեն Մնացական Իսպիրյանը լրատվամիջոցներին է ուղարկել «Յունիբանկը եւ ոստիկանության 6-րդ վարչությունը» անունը կրող մամուլի հաղորդագրությունը:Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Յունիբանկ-ի եւ “Հին Էրիվան Հոլդինգ” ՍՊ ընկերության միջեւ 2007թ. եւ 2008թ. կնքվել են վարկային պայմանագրեր, իսկ 2009թ. մայիսի 25-ին բանկի եւ ընկերության միջեւ բանակցությունների արդյունքում կնքվել են երկու համաձայնագրեր, «որոնցով այլ գրաֆիկ է նախատեսվել վարկի վերադարձման համար»: «Ընկերության ներկայացուցիչների եւ Բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարվելու բանակցությունների ժամանակ, ընկերության ներկայացուցիչը խնդրել է տրամադրել նաեւ հաշվարկված տոկոսների հետ կապված հարկային պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ տեղեկանք, կասկածելով, որ բանկը երկու տարվա տոկոսները չի կապիտալիզացրել եւ այդ մասով հարկ չի վճարել: Բանկի ղեկավար Վարդան Աթայանը տեղեկանք տրամադրելու փոխարեն հարձակման գործընթաց է սկսել ընկերության դեմ` ընկերությունից պահանջելով ամբողջ վարկի գումարը, իբրեւ թե ընկերությունը սխալ համաձայնագրերի գրաֆիկով է ղեկավարվել: Բանկի հաջորդ գործողությունն ուղղված է եղել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի շենքը արտադատական բռնագանձելուն: Ընկերությունը դիմել է դատարան ընդդեմ բանկի, ըստ էության խնդրելով ճանաչել նույն օրվա մեջ կնքված երկրորդ համաձայնագրերը:Բանկի ղեկավար Վարդան Աթայանը դիմել է ՀՀ ոստիկանությանը (6-րդ վարչությանը) մեղադրելով ընկերության ղեկավար Մանվել Տեր-Առաքելյանին համաձայնագրեր կեղծելու մեջ: ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը սկսել է լայնածավալ հետաքննական գործունեություն, միջամտելով նաեւ ընկերության տնտեսական գործունեությանը», - ասված է հաղորդագրության մեջ:«23.08.2011թ. 6-րդ վարչության 1-ին վարչության աշխատակից Էդգար Մնացականյանը բացատրություններ ստանալու պատրվակով կանչել է Մանվել Տեր-Առաքելյանին եւ մինչեւ գիշեր (ժամը 22-ի սահմաններում) չէին թույլատրում դուրս գալ ոստիկանատնից, մինչեւ չգրի, որ պարտք է Յունիբանկին: Ընդ որում, Մանվել Տեր-Առաքելյանի գրած յուրաքանչյուր նախադասության համար, ոստիկանը դուրս էր գալիս հեռախոսազանգի միջոցով ճշտումներ անելու Բանկի ղեկավար Վարդան Աթայանից», - ասված է հաղորդագրության մեջ:“Հին Էրիվան Հոլդինգ”-ը կոչ է արել Յունիբանկ-ի բաժնետերերին` «ստուգել բանկի ղեկավար Վարդան Աթայանի գործունեությունը, քանի որ նա բանկի հաճախորդների հետ կապված հարցերը լուծում է ոստիկանության եւ հարկային մարմինների միջոցով, եւ իր անձնական ամբիցիաների համար օգտագործում է բանկի ռեսուրսները»: Մեդիամաքս-ը պատրաստ է ներկայացնել նաեւ Յունիբանկի-ի եւ նրա վարչության նախագահ Վարդան Աթայանի տեսակետը: Tweet Դիտում՝ 3158