Wikileaks. ԵԿԳ տնօրենը պնդում էր, որ ՀՀ-ում խաղողի բերքի պաշտոնական վիճակագրությունը ուռճացված է

25.08.2011 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2006 թվականին Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) տնօրեն Էրվե Կարոֆը պնդում էր, որ Հայաստանում խաղողի բերքի պաշտոնական վիճակագրությունը ուռճացված է` կոնյակի անօրինակական արտադրությունը կոծկելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է Wikileaks-ի կողմից գաղտնազերծված` Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիի զեկույցում:

Էրվե Կարոֆն ասում էր, որ տեղական արդյունաբերողներն արտադրում են ԵԿԳ պրեմիում բրենդի կրկնօրինակներ` որպես հումք օգտագործելով արտասահմանյան անորակ սպիրտը կամ ցորենի սպիրտը:

Հրապարակման համաձայն` Էրվե Կարոֆն անհանգստացած էր, որ այդ խարդախությունների պատճառով ռուսները կարող են արգելել հայկական կոնյակի մուտքն իրենց երկիր, ինչպես որ ժամանակին արգելել են վրացական գինին: Միաժամանակ նա ընդունել էր, որ Վրաստանի դեպքում կային քաղաքական շարժառիթներ, եւ նման քայլերը հայկական ապրանքների նկատմամբ քիչ հավանական են:

ԵԿԳ գլխավոր տնօրենը համոզմունք էր հայտնել, որ որ Հայաստանում խաղողի բերքի պաշտոնական վիճակագրությունը ուռճացված է` կոնյակի անօրինակական արտադրությունը կոծկելու նպատակով:

«2005թ. Հայաստանում խաղողի բերքը պաշտոնական տվյալներով հաշվարկվել է 130 հազ. տ, սակայն այն չի գերազանցել 60 հազ. տ-ն»,-ասել էր Էրվե Կարոֆը եւ նշել, որ 5 կամ 6 տարի գոյություն ունեցող ընկերությունները, որոնք վաճառում են 20 տարվա հնություն ունեցող կոնյակ, արդեն իսկ խարդախության ապացույցն են:

Նա ասել էր, որ կեղծ կոնյակները սպառնում են շուկայում ԵԿԳ-ի մասնաբաժնին եւ դժգոհություն էր հայտնել Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող ԱՐԱՐԱՏ գինու, օղու եւ կոնյակի կոմբինատից:

Դիտում՝ 5703
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW