Տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 7%-ով, շինարարությունը` մեկ երրորդով նվազել

20.08.2011 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2010-ի հուլիսի համեմատ ավելացել է 7%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից:

2011-ի սկզբից ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը ՀՆԱ-ի աճի/նվազման ցուցանիշի փոխարեն հրապարակում է տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Այս տարվա հուլիսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 78 մլրդ 165,4 մլն դրամ` 2010-ին հուլիսի համեմատ ավելանալով 10,2%-ով: Ապրանքաշրջանառությունը հուլիսին աճել է 5,9%-ով (165 մլրդ 961,8 մլն), ծառայությունների ծավալը` 5.3%-ով (78 մլրդ 474 մլն):

2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ 32,4%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում, իսկ շինարարության ոլորտում ` 32.2%-ով անկում:

2011-ին միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6.7%-ով եւ կազմել 120 836 դրամ ($330):

Դիտում՝ 5434

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW