Երեւան/Մեդիամաքս/.Կոնվերս Բանկն օգոստոսի 19-ին Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում կկազմակերպի բացօթյա ջազ-համերգ՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբի մասնակցությամբ:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, ջազ-երեկոյի նպատակն է հաճելի ժամանցի կազմակերպման զուգակցումը բանկի առաջարկների ներկայացման հետ: Համերգի ընթացքում կներկայացվի բանկի 3 փաթեթ-առաջարկ. «Շանս» եւ «Ամառ » ավանդատեսակները եւ բանկի քարտատերերին տրամադրվող զեղչային համակարգը, որը գործում է Հայաստանի ավելի քան 250 առեւտրային եւ սպասարկման կետերում: «Շանս» ավանդատեսակը ներդրողները ավանդի յուրաքանչյուր 50 հազ. դրամի ներդրման դիմաց կստանան մեկական շանս` մասնակցելու դրամական խաղարկությանը, որի մրցանակային ֆոնդը նվազագույնը մեկ միլիոն դրամ է: «Ամառ» ավանդատեսակը հնարավորություն է տալիս ավանդատուին ներդրման պահին ստանալու ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները, ինչպես նաեւ անվճար Woman\'s card, VISA Classic, MasterCard Standard քարտերից ցանկացածը: Իսկ VISA Gold, Mastercard Gold քարտերի ընտրության դեպքում, հնարավորություն է տրվում դրանք ձեռք բերելու 50% զեղչով եւ աշխարհի ցանկացած երկիր ուղեւորության ժամանակ անվճար ապահովագրության առաջարկով: Tweet Դիտում՝ 8624