Երեւան/Մեդիամաքս/.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 2011թ. երկրորդ եռամսյակի տվյալներով շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը ՀՀ բանկային համակարգում հետեւյալ հիմնական ցուցանիշներով. ակտիվներ, կապիտալ, կանոնադրական կապիտալ, վարկային պորտֆել եւ շահույթ: Մասնավորապես` հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 192 մլրդ 679 մլն 10 հազ. դրամ, որը տարեսկզբի դրությամբ աճել է 14.56%-ով` կազմելով ՀՀ բանկային համակարգի ակտիվների շուրջ 10.93%-ը:Բանկի վարկային պորտֆելն աճել է 17.5%-ով` կազմելով 133 մլրդ 6 մլն 437 հազ. դրամ (բանկային համակարգի շուրջ 11.3%-ը): Բանկի կապիտալը կազմել է 42 մլրդ 112 մլն 702 հազ. դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 6.98%-ով (ՀՀ բանկային համակարգի 11.95%-ը):Շահույթը հարկումից հետո կազմել է 3 մլրդ 30 մլն 7 հազ. դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 58.41%: Tweet Դիտում՝ 6858