Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնաց անփոփոխ` 8.5%
09.08.2011 | 18:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


2011 թ. հուլիսին արձանագրվել է 3% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 2.2 տոկոսային կետով եւ կազմել 6.3%, Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում:
Խորհուրդն արձանագրեց, որ ընդհանուր գնաճային միջավայրը մեղմվում է` պայմանավորվելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մակրոտնտեսական զարգացումներով: Սպասվում է, որ համաշխարհային ապրանքային ու հումքային շուկաներից փոխանցվող գնաճային ճնշումները շարունակելու են նվազել: Այդուհանդերձ, համաշխարհային տնտեսությունում վերջերս ձեւավորված պարտքային հիմնախնդիրները եւ միջազգային ֆոնդային շուկաների անկայունությունը էապես մեծացնում են զարգացած երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների կանխատեսման անորոշությունները:
Խորհուրդը համակարծիք է, որ ներքին պահանջարկի դեռեւս դանդաղ տեմպերով վերականգնումը, հարկաբյուջետային զսպող քաղաքականությունը եւ տարեսկզբին իրականացված դրամավարկային պայմանների խստացման քաղաքականությունը եւս նպաստելու են կանխատեսվող հորիզոնում գնաճի տեմպերի շարունակական նվազմանը:
Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային ապրանքային ու հումքային շուկաներում եւ ներքին տնտեսությունում գնաճային միջավայրի թուլացման, ինչպես նաեւ նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանների պահպանման արդյունքում ակնկալվում է, որ 12-ամսյա գնաճի նվազման տեմպերը կարագանան եւ արդեն իսկ տարեվերջին վերջինս կձեւավորվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով միջակայքի ստորին հատվածում:
Չնայած վերոնշյալ ոչ գնաճային միտումներին, հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում այսօր առկա հիմնախնդիրները` ԿԲ խորհուրդը դեռեւս ձեռնպահ է մնում դրամավարկային պայմանների թուլացումից:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: