Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատուն է դարձել

09.08.2011 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. 2011 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 10 բանկեր եւ 1 վարկային կազմակերպություն ընդգրկվել են Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատու է դարձել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, որը զբաղեցրել է 14-րդ տեղը: Բանկի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը 1 մլրդ 942 մլն 012,1 հազ. դրամ է կազմել:

18-րդ տեղում ՎՏԲ-Հայաստան Բանկն է, որը 1 մլրդ 560 մլն 703,4 հազ. դրամի հարկ է վճարել: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը զբաղեցնում է ցուցակի 28-րդ տեղը (1 մլրդ 390 մլն 073 հազ. դրամ):

Ցուցակում ընդգրկվել են նաեւ Արդշինինվեստբանկը (35-րդ տեղ, 1 մլրդ 040 մլն 160,4 հազ.), Ամերիաբանկը (39-րդ տեղ, 933 մլն 687,2 հազ.), Յունիբանկը (45-րդ տեղ, 871 մլն 923,9 հազ.), Ինեկոբանկը (55-րդ տեղ, 716 մլն 892,6 հազ.), ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ (74-րդ տեղ, 517 մլն 728,6 հազ.), Հայբիզնեսբանկը (76-րդ տեղ, 502 մլն 391 հազ.) եւ Անելիք Բանկը (84-րդ տեղ, 467 մլն 784 հազ.):

Ցուցակի 93-րդ տեղում է գտնվում «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (ՈՒՎԿ), որի վճարված հարկերի ընդհանուր ծավալը 432 մլն 726,1 հազ. դրամ է կազմել: 

ՀՀ ֆինանսական հատվածում սոցիալական վճարումներով առաջատար դիրք է զբաղեցնում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բակը» (11-րդ տեղ, 255 մլն 176,4 հազ. դրամ): 15-րդ տեղում «ՎՏԲ-Հայաստան Բանկն» է (220 մլն 850 հազ.), իսկ 16-րդում`«Արդշինինվեստբանկ»-ը (199 մլն 304 հազ. դրամ):

Դիտում՝ 9795
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW