ՃՏՊ-ների թվի աճը կապված է ԱՊՊԱ-ի ներդրման հետ, կարծում է Նորիկ Սարգսյանը

09.08.2011 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանն այսօր ասել է, որ 2011թ. օգոստոսի 8-ի դրությամբ պետական հաշվառման է վերցվել 1208 ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նորիկ Սարգսյանն ասել է, որ ՃՏՊ-ների քանակը 166-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառված դեպքերի քանակը:

Ոստիկանության գնդապետը տեղեկացրել է, որ այս տարի ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով զոհվել է 156 մարդ, իսկ 1794-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Նրա խոսքերով, նախորդ տարվա համեմատ զոհերի թիվն աճել է 8-ով, իսկ վիրավորների թիվը`388-ով:

“Իրականում վիճակը կայուն է, քանի որ հաշվառված ՃՏՊ-ների աճը կապվում է ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ: Նախկինում թեթեւ մարմնական վնասվածքների դեպքում վարորդները փոխհամաձայնության էին գալիս եւ չէին դիմում ճանապարհային ոստիկանություն, իսկ պատահարները դուրս էին մնում հաշվառումից: Հիմա պարտադիր ապահովագրության պայմաններում ոչ մի պատահար դուրս չի մնում ճանապարհային ոստիկանության տեսադաշտից”,- ասել է նա:

Նորիկ Սարգսյանը նշել է, որ ՃՏՊ-ների քանակը կապված է նաեւ տրանսպորտային միջոցների թվի հետ, իսկ այս տարի ներկրվել են մոտ երկու անգամ ավելի  տրանսպորտային միջոցներ (15428), քան նախորդ տարի:

Դիտում՝ 4580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW