Անելիք Բանկ-ում տեղի է ունեցել դեպի Փարիզ ուղեգրի խաղարկությունը

05.08.2011 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Անելիք Բանկ-ի նոր գլխամասային գրասենյակում (Վարդանանց 13) տեղի է ունեցել «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուների միջեւ դեպի Փարիզ ուղեգրի խաղարկությունը:

Խաղարկությանը մասնակցել են այն բոլոր ավանդատուները, ովքեր 2011 թվականի մայիսի 5-ից օգոստոսի 3-ը «Արձակուրդային» ավանդ են ներդրել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում:

Խաղարկությանը մասնակցում էին 485 ավանդատուներ: Պատահականության սկզբունքով ավանդատուներից մեկը թափանցիկ արկղի միջից ընտրեց երջանիկ հաղթողի համարը:
Խաղարկության արդյունքում ուղեգիրը շահեց 92940000 պայմանագրի համարով ավանդատուն, որը կստանա դեպի Փարիզ ուղեգիր 2 անձի համար:  

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր ավանդատուների թիվն ավելացել է ավելի քան 75 %-ով, իսկ ֆիզ. անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը աճել է մոտ 70 %-ով` գրեթե 6 մլրդ դրամով: 2011 թվականի սկզբից ավանդային պորտֆելն ավելացել է ավելի քան 3.3 մլրդ դրամով, իսկ ավանդատուների թիվը` 30 %-ով: Նշված աճը պայմանավորված է ոչ միայն մայիսի 5-ից ներդրված «Արձակուրդային» ավանդատեսակով, այլեւ «Ապահով», «Կուտակային» եւ այլ տիպի ավանդատեսակներով, որոնց համար սահմանված է տարեկան մինչեւ 12.5% տոկոսադրույք», - ասել է Անելիք Բանկ-ի գովազդի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 5782
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW