HSBC խմբում նախատեսվող կրճատումները չեն վերաբերում Հայաստանին

03.08.2011 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. HSBC խմբում նախատեսվող կրճատումները չեն վերաբերում Հայաստանին, այսօր Մեդիամաքս-ին ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» մարքեթինգի բաժնի ղեկավար Մարիամ Ադամյանը:

Բրիտանական HSBC բանկային խումբը օգոստոսի 1-ին հայտարարել է խնայողությունների նպատակով մինչեւ 2013թ. 25 000 աշխատատեղերի կրճատման եւ 20 երկրում  իր գործունեության դադարեցման մասին:

Ըստ Մարիամ Ադամյանի, հայաստանյան բանկի բիզնես-մոդելը հաջողված է, մինչդեռ բանկային խումբն օպտիմիզացնում է իր գործունեությունը՝ դուրս գալով այն շուկաներից, որտեղ «այն ներկա է զուտ ներկայության համար»:

2010-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» գրանցել է իր գործունեության ընթացքում շահույթի ամենաբարձր մակարդակը. բանկի տարեկան շահույթը մինչեւ հարկումը կազմել է 5.9 միլիարդ  դրամ, ինչը 132%-ով բարձր է 2009 թվականի համադրելի ցուցանիշից:

Դիտում՝ 9630

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW