Ամերիաբանկում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է 71%

03.08.2011 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 19%-ով եւ 30.06.11թ. դրությամբ կազմել ավելի քան 31 մլրդ դրամ` բանկի ամբողջ ժամկետային ավանդների 65%-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է 71%:

Երկրորդ կիսամյակում Ամերիաբանկը հանդես կգա ֆիզիկական անձանց ուղղված նոր ավանդային առաջարկներով, Մեդիամաքս-ին հայտնեցին բանկում:

Ամերիաբանկի ֆիզիկական անձ հաճախորդների թվաքանակը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 20%-ով եւ կազմել շուրջ 28 հազար:

Դիտում՝ 10245

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW