Դրամի կտրուկ տատանումներ մոտակա ամիսներին չեն լինի, կարծում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում

29.07.2011 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/.  Դրամի արժեւորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ պայմանավորված է ինչպես ԱՄՆ հնարավոր դեֆոլտի սպասումներով, այնպես էլ Հայաստանի ներքին տնտեսական գործոններով, այսօր Մեդիամաքս-ին ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա, դրամի արժեւորման ներքին գործոնները հիմնականում արժույթի նկատմամբ պահանջարկի եւ առաջարկի ժամանակավոր անհամապատասխանություններն են:

«Կարծում եմ, մոտակա ամիսներին դրամը կայուն կլինի եւ կտրուկ տատանումներ չեն գրանցվի ոչ արժեւորման, եւ ոչ էլ արժեզրկման ուղղությամբ», - ասել է Դավիթ Հարությունյանը:

Հուլիսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕէՄԷՔՍ Արմենիա»-ի արտարժութային հարթակում հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեւորվել է 0,32%-ով (1.17 կետով)` մեկ դոլարի դիմաց կազմելով 363.64 դրամ: 2010թ. նույն օրվա հետ համեմատ դրամն արժեւորվել դոլարի նկատմամբ է 2%-ով կամ 7,68 կետով:

Դիտում՝ 7085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW