Կառավարությունը աուդիտորների պատասխանատվության խստացման հարցը կքննարկի 1 տարի հետո

28.07.2011 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:

“Այն բովանդակում է աուդիտ իրականացնող անձանց արտոնագրման պայմաններն ու պահանջները եւ պատասխանատվության միջոցներն էականորեն խստացնելու դրույթներ, որոնց գործադիրը պատրաստ է անդրադառնալ մեկ տարի անց։ Արձանագրելով այս իրողությունը, կառավարությունը պատրաստակամություն է հայտնել նախագիծը լրամշակելու հարցում համագործակցել հեղինակների հետ”, - Մեդիամաքս-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունում:

Դիտում՝ 6267
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW