ՓՄՁ ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են ներկայացրել վարչապետին
27.07.2011 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /



Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՓՄՁ հիմնադրամ ՀԿ գործադիր տնօրեն Նարինե Մայիլյանը տեղեկացրել է, որ նիստին ներկայացվել են ՓՄՁ-ների հետեւյալ հիմնական առաջարկները.
- ձեռնարկությունների լուծարման դյուրինացում;
- բիզնեսը գրանցելիս սոցիալական ապահովության հաշվառման համարի ստացման ընթացակարգի պարզեցում;
- վարձակալության գործընթացներում նոտարական եւ այլ վավերացումների բացառում;
- էլեկտրոնային ստորագրության ձեռքբերման գնի նվազեցում (ներկայումս էլ. ստորագրության գինը 15000 դրամ է կամ $40);
- ՓՄՁ-ների սահմանմանը վերաբերող օրենսդրության հստակեցում;
- ՀԴՄ-ների օգտագործման վերաբերյալ տվյալների եռամսյակային ներկայացում (ներկայումս այդ տվյալները ներկայացվում են հարկային մարմիններ ամսական կտրվածքով);
- արտադրական հզորությունների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրում՝ առանց ներմուծման գումարային նվազագույն չափ սահմանելու (ներկայումս ԱԱՀ վճարումը 3 տարով հետաձգելու հնարավորություն է տրվում կապիտալ ներդրումների նպատակով ավելի քան 300 մլն դրամի տեխնոլոգիական սարքավորումներ ներմուծողներին);
- դատական գործընթացների ժամանակ ձեռնարկության ողջ գույքի արգելանքի բացառում (արգելանքն առաջարկվում է տարածել միայն վիճարկվող գումարին համարժեք ակտիվների վրա);
- եկամտահարկի հաշվարկի եւ սոցիալական ապահովության վճարումների ձեւերի միասնականացում, ինչպես նաեւ բիզնեսին վերաբերող օրենսդրական փոփոխությունների՝ անմիջապես ուժի մեջ մտնելու դեպքերի բացառում (առաջարկվում է թույլ տալ օրենքներին ուժի մեջ մտնել ընդունվելուց 3 ամիս անց, որպեսզի գործարարները հասցնեն հարմարվել նոր պայմաններին):
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն ասել է, որ նշված հարցերից մի քանիսն արդեն լուծման ընթացքում են, իսկ մնացածի վերաբերյալ վարչապետը հանձնարարել է լուծումներ գտնել սեղմ ժամկետներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: