Ընդլայնվել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տնօրենների խորհրդի կազմը

27.07.2011 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) 11-րդ տարեկան ընդհանուր ժողովը որոշում է կայացրել տնօրենների խորհրդի կազմը ընդլայնել` այն 8-ից հասցնելով 12-ի:

Ընդհանուր ժողովը որպես ՀԱԱՊ նախագահ է ընտրեց  Պրուդենս իրավաբանական ընկերության տնօրեն եւ բաժնետեր Էդուարդ Մուրադյանին:

Նախկին նախագահ Դավիթ Աթանեսյանը (Առաջին հիփոթեքային ընկերություն) եւ տնօրեն Գեորգի Իսայանը (Էլ Թի Էքս Քրիդենս Արմենիա) ընտրվեցին առաջին եւ երկրորդ փոխնախագահների պաշտոնում:

Տնօրենների խորհրդի նոր անդամներն են. Արարատ Ղուկասյան (Բիբլոս Բանկ Արմենիա), Դիանա Ղազարյան (Բուզ Ալլեն Համիլթոն Ինկ հայաստանյան ներկայացուցչություն), Դավիթ Դավթյան (Սիգար Արիստոկրատ), Դավիթ Սարգսյան (Ամերիա խումբ), Գագիկ Արզումանյան (Արմենիան Քոփեր փրոգրամ), Գառնիկ Տոնոյան  (Կասկադ Ինշուրանս), Կարեն Զաքարյան  (ՆԱՍԴԱՔ ՕէՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ), Հեյկո Կռայսել (Ցեպելին Արմենիա)
եւ Տիգրան Գասպարյան (Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա):  

Դիտում՝ 7785
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW