ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի շահույթն աճել է շուրջ 80%-ով
26.07.2011 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ինչպես Մեդիամաքս-ին այսօր հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում բանկի պարտավորությունները աճել են 72,66%-ով եւ կազմել 57,2 մլրդ դրամ:
Բանկի վարկային պորտֆելի ծավալն առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 32,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճելով 53,77%-ով: Ժամկետային ավանդներն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում աճել են առաջին կիսամյակում 64,4 %-ով եւ կազմել 12,9 մլրդ դրամ:
Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով բանկը Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է է $10 մլն վարկավորման պայմանագիր եւ 752 մլն դրամ ($2 մլն) ներգրավել է իր բաժնետեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ):
Բանկն ընթացիկ տարում նախատեսում է տարբեր միջազգային կառույցներից ներգրավել եւս $ 20 մլն, որն ուղղվելու է ՓՄՁ վարկավորմանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: