Երեւան/Մեդիամաքս/. Տավուշի եւ Սյունիքի 30 աշակերտներ ընտրվել են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի եւ Բրիտանական խորհրդի կողմից օգոստոսի 8-ից 13-ը Փամբակում համատեղ կազմակերպվելիք անգլերենի ամառային ճամբարին:“Անգլերենն այսօր կամրջող դեր է խաղում տարբեր տնտեսությունների եւ մշակույթների համար: Բրիտանական խորհուրդը եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը կարեւորում են սահմանամերձ քաղաքներում եւ գյուղերում անգլերենի դասավանդման եւ գիտելիքի մակարդակի բարձրացումը, ինչպես ուսուցիչների, այնպես էլ` աշակերտների շրջանում”, - նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մարքեթինգի մենեջեր Մարիամ Ադամյանը: Tweet Դիտում՝ 6567