Բիբլոս Բանկը մասնաճյուղ է բացել Վանաձորում

21.07.2011 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Բիբլոս Բանկ Արմենիա-ն հուլիսի 20-ին բացել է իր առաջին մասնաճյուղը՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորում:

Ելույթ ունենալով մասնաճյուղի բացմանը, Բիբլոս Բանկ ՍԱԼ-ի խորհրդի անդամ եւ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ալան Թոմեն ասել է. «Մեր նվիրումը Հայաստանին եւ հայաստանցիներին անկեղծ է, եւ մենք հույս ունենք առանցքային դերակատարում ունենալ Վանաձորի եւ շրջակա տարածքների զարգացման գործում»:

Բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի խոսքերով տարեվերջին Բիբլոս Բանկը նախատեսում է բացել եւս մեկ մասնաճյուղ` Երեւանի Արաբկիր համայնքում:

Դիտում՝ 11602

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW