Առէկսիմբանկն ապահովել է շահույթի 64%-անոց աճ

20.07.2011 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. առաջին կիսամյակում Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի վարկային պորտֆելն աճել է 27%-ով եւ կազմել 62.6 մլրդ դրամ (բանկի ակտիվների 78%):

Բանկի ընդհանուր ակտիվները հաշվետու ժամանակահատվածում աճել են 19%-ով եւ կազմել 80.5 մլրդ դրամ:

Բանկի ընդհանուր պարտավորությունները առաջին կիսամյակի արդյունքներով կազմել են 65.4 մլրդ դրամ (աճ տարեսկզբից՝ 25%), իսկ ընդհանուր կապիտալը՝ 15.1 մլրդ դրամ:

Բանկի շահույթը մինչեւ հարկումը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 528.5 մլն դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 64%-ով:

Դիտում՝ 6990

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW